«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 22.06.2020
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քվեարկության համար յուրաքանչյուր թափուր տեղի համար կազմվում է առանձին քվեաթերթիկ, որում ներառվում են Սահմանադրական դատարանի դատավորի համապատասխան թափուր տեղի համար առաջադրված բոլոր թեկնածուները:».
2) 3-րդ մասի սկիզբը լրացնել «Յուրաքանչյուր թափուր տեղի համար» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Սահմանադրական դատարանի դատավորի թափուր երկու եւ ավելի տեղի համար թեկնածուների ընտրությունները կարող են անցկացվել միաժամանակ` սույն հոդվածով նախատեսված կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
24.06.2020
Երեւան
ՀՕ-310-Ն