Armenian      
Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.06.2020

Հոդված 1.  «Գյուտերի, օգտակար  մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի իններորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«պետական լիազոր մարմին` մտավոր սեփականության բնագավառի` օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի` մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.06.2020
Երեւան
ՀՕ-328-Ն