ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.06.2020
Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Ավտոտրանսպորտային միջոցը լիզինգով տրամադրված լինելու դեպքում ավտոկայանատեղում կայանած անձի կողմից ավտոկայանատեղի վճարը չվճարվելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի լիզինգառուն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
29.06.2020
Երեւան
ՀՕ-319-Ն