ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 245-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դատահոգեբուժական փորձաքննությունն իրականացվում է միայն հանձնաժողովային կարգով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում`
1) «հիվանդանոցում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
2) «տեղավորելը» բառից հետո լրացնել «եւ բուժելը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 459-րդ հոդվածում`
1) վերնագիրը եւ 2-րդ մասը «տեղավորելը» բառից հետո լրացնել «եւ բուժելը» բառերով.
2) վերնագրի «հիվանդանոցում» բառը, իսկ 1-ին եւ 2-րդ մասերի «հաստատությունում» բառը փոխարինել «կազմակերպությունում» բառով.
3) 1-ին մասը «տեղավորվել» բառից հետո լրացնել «եւ բուժվել» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
03.07.2020
Երեւան
ՀՕ-348-Ն