ՕՐԵՆՔԸ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.06.2020
Հոդված 1.
«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տառապում են հոգեկան հիվանդությամբ,» բառերը փոխարինել «ունեն հոգեկան առողջության խնդիր, տառապում են» բառերով, իսկ «հոգեկան հիվանդությամբ տառապող կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող» բառերը՝ «հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) հասարակական վտանգը կանխելու նպատակով ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ կամ հոգեբուժական կազմակերպություններ հասցնելու հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու վերաբերյալ կասկածներ առաջացնող անձանց:».
2) երկրորդ պարբերության «հոգեկան հիվանդությամբ տառապելու» բառերը փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունենալու» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
03.07.2020
Երեւան
ՀՕ-353-Ն