ՕՐԵՆՔԸ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.07.2020
Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասը «ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողների» բառերից հետո լրացնել «ծնողների, ամուսնու (կնոջ)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
16.07.2020
Երեւան
ՀՕ-355-Ն