ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 74-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «բնօրինակը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «փաստաթղթեր» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
16.07.2020
Երեւան
ՀՕ-356-Ն