Armenian      
Ավտոմոբիլային ճանապարհների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.07.2020

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «պահպանման» բառից հետո լրացնել «վերահսկողության,» բառով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»  բառից առաջ լրացնել «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Վերահսկողությունը ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ

1. Ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի` սույն օրենքով սահմանված նախագծման, շինարարության (տեղադրման), շահագործման,  պահպանման եւ նորոգման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

2. Տեսչական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողությունն իրականացնելիս կարող է մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել քաղաքաշինական օբյեկտներում եւ ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն` այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.07.2020
Երեւան
ՀՕ-362-Ն