Armenian      
Հրդեհային անվտանգության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.07.2020

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի  (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը «տեղական ինքնակառավարման մարմինները,» բառերից հետո լրացնել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Պետական կառավարումը եւ վերահսկողությունը հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

1. Պետական հակահրդեհային ծառայությունն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի համակարգում:

2. Հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա համապատասխան տեսչական մարմինը:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի երրորդ պարբերությունում  «պետական հակահրդեհային ծառայությունը» բառերը փոխարինել  «հրդեհային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)»  բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 10. Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական հաշվառումը

1. Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառումը կատարում է տեսչական մարմինը` այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված: Հրդեհների եւ դրանց հետեւանքների  պետական միասնական հաշվառման  կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի «բ.1» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ.1) տեսչական մարմին.»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) վերնագրի «պետական հրդեհային տեսչությունը» բառերը փոխարինել «տեսչական մարմինը»  բառերով.

2) երրորդ պարբերությունից հանել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերը.

3) չորրորդ պարբերության «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով.

4)   հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների ձեւերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների եւ տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «տեսչական մարմնի» բառերով.

 2) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) հինգերորդ պարբերության «լիազորված» բառը փոխարինել  «տեսչական» բառով.

4) յոթերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տեսչական մարմնի ղեկավարի ցուցումները եւ կարգադրությունները պարտադիր են տեսչական մարմնի ստորաբաժանումների պաշտոնատար անձանց համար` նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացվելու ժամանակ: Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանը չի թույլատրվում:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել  «տեսչական մարմնի» բառերով:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից հանել «եւ պետական հրդեհային տեսչության» բառերը:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածի երրորդ պարբերությունը «պետական հակահրդեհային ծառայությանը» բառերից հետո լրացնել «եւ տեսչական մարմնին» բառերով:

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետում «պետական հրդեհային տեսչության» բառերը փոխարինել «տեսչական մարմնի»  բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.07.2020
Երեւան
ՀՕ-370-Ն