ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.07.2020
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը, սեռը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ` ազգությունը, հանրային ծառայությունների համարանիշը.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
03.08.2020
Երեւան
ՀՕ-393-Ն