ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.07.2020
Հոդված 1. «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-288-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից ծնված երեխայի ծննդյան պետական գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում տրված ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի» բառերը փոխարինել «բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
03.08.2020
Երեւան
ՀՕ-394-Ն