ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.07.2020
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «կատարելը» բառից հետո լրացնել «, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը» բառերով.
2) 3-րդ մասը`
ա. «գործի լուծման համար,» բառերից հետո լրացնել «կամ նոտարական ակտի կայացման համար» բառերով,
բ. «վճիռ կամ որոշում կայացնելը» բառերից հետո լրացնել «կամ նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողության ընթացքում մինչեւ նոտարական ակտ կայացնելը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
03.08.2020
Երեւան
ՀՕ-391-Ն