Armenian      
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.07.2020

Հոդված 1.  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.3-րդ կետով.

«5.3) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի եւ փաստացի իրականացված աշխատանքների հետ համեմատման, ինչպես նաեւ դրանց արժանահավատության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ընդերքօգտագործման ոլորտի լիազոր մարմինը ներկայացրել է համապատասխան գրություն.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

05.08.2020
Երեւան
ՀՕ-401-Ն