ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID 19) ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ, ԱՅԴ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ՝ ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՐԵՏԱՏԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.09.2020
Ղեկավարվելով Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ է.
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի՝ համաճարակի հետեւանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել տասներկու:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
16.09.2020
Երեւան
ԱԺՈ-422-Լ