ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածում 1-ին մասի 2.2-րդ կետից հանել «3-րդ,» բառը, իսկ «8-10-րդ» բառերը փոխարինել «8-րդ եւ 10-րդ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 171-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հայրության արձակուրդը:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 176.1-ին հոդվածով.
«Հոդված 176.1. Հայրության արձակուրդը
1. Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով:»:
Հոդված 5. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
25.09.2020
Երեւան
ՀՕ-415-Ն