ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնում՝
ա. 1-ին կետը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով,
բ. 1.2-րդ կետի «գերազանցող» բառը փոխարինել «իրացնելուց հետո այլ» բառերով,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով.
«1.3. | «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի | ԿՄ | Ա | Վ», |
դ. 3-րդ կետը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով,
ե. 4-րդ կետը «գինիների» բառից հետո լրացնել «եւ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով,
զ. 8.1-ին եւ 8.2-րդ կետերի ««Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» եւ «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում՝ վերամշակման նպատակով ներմուծում» բառերով,
է. 8.2-րդ կետի «գերազանցող» բառը փոխարինել «ներմուծելուց հետո այլ» բառերով.
2) 3.1-ին մասը «առանձին» բառից հետո լրացնել «, կամ ներկայացնում են լրացուցիչ ծանուցում՝ 1-ին կամ 1.1-ին կամ 8-րդ կամ 8.1-ին կետի գործունեության տեսակի իրականացման մասին» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի կարող միաժամանակ ծանուցել սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին եւ 1.3-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակների իրականացման մասին:»:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեությունը:
3. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեության մասին օրենքով սահմանված կարգով ծանուցում ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը տվյալ իրավունքի գործողության ժամկետի ընթացքում կամ դրա ավարտից հետո ցանկանում է զբաղվել միայն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.1-ին կետով նախատեսված գործունեությամբ, ապա ներկայացնում է նոր ծանուցում, միաժամանակ նշելով, որ դադարեցնում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1.3-րդ կետով նախատեսված գործունեությունը:
4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների եւ խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության՝ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձը մինչեւ տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացնի միայն մեղրից, պտուղներից եւ հատապտուղներից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման ծանուցում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
25.09.2020
Երեւան
ՀՕ-418-Ն