ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 18.09.2020
Հոդված 1.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետում «հազարապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժով կատարողական վարույթը վերսկսվում է 14-օրյա ժամկետում, եթե այն կասեցվել է մինչեւ սույն փոփոխություններն ուժի մեջ մտնելը` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով` պարտապանի գույքի` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով անբավարարության պատճառով, եւ պարտատերը կամ պարտապանը «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով դեռեւս չի ներկայացրել սնանկության դիմում, կամ ներկայացված դիմումը վերադարձվել է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
01.10.2020
Երեւան
ՀՕ-446-Ն