Armenian      
Ընդերքի մասին օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.10.2020

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 2.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) լիազոր մարմնին ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագրի ներկայացումը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 2-րդ կետից հանել «, կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց» բառերը.

2) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8) «բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն օրենսգրքի պահանջների եւ պայմանագրային պարտականությունների խախտման վերացման համար տրված հանձնարարականի չկատարման վերաբերյալ ակտն ուժի մեջ է մտել, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր, կամ բնապահպանության եւ ընդերքի ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ստուգմամբ արձանագրված՝ սույն հոդվածի 5-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված իրավախախտման վերաբերյալ ստուգման ակտի բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրացել է, եւ ներկայացվել է ընդերքօգտագործման իրավունքը դադարեցնելու մասին միջնորդագիր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.10.2020
Երեւան
ՀՕ-455-Ն