ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՆԱՉ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ» ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.01.2021
Հոդված 1.
Վավերացնել 2018 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայական հիմնադրամի միջեւ» հիմնական համաձայնագիրը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
09.02.2021
Երեւան
ՀՕ-11-Ն