«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.01.2021
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 132-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավագիտության դոկտորի գիտական աստիճանի» բառերը փոխարինել «իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 134-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում» բառերը.
2) 2-րդ մասի «Վճռաբեկ դատարանում դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով եւ նույն մասի «նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի» բառերից հետո հանել «՝ Վճռաբեկ դատարանում» բառերը :
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
09.02.2021
Երեւան
ՀՕ-22-Ն