Armenian   Russian    
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 132-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավագիտության դոկտորի գիտական աստիճանի» բառերը փոխարինել «իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 134-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «տվյալ դատարանում» բառերը.

2) 2-րդ մասի «Վճռաբեկ դատարանում դատավորի» բառերը փոխարինել «Դատավորի» բառով եւ նույն մասի «նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի» բառերից հետո հանել «՝ Վճռաբեկ դատարանում» բառերը :

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.02.2021
Երեւան
ՀՕ-22-Ն