Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.1-ին հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ մեկ տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների եւ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով.

2) 5-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:».

3) 10-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ մասով.

«17. Սույն հոդվածի 16-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Oրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տրանսպորտային միջոցի (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:»:

Հոդված 7. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այնպիսի խախտում կատարելու դեպքում, որի համար, սույն օրենսգրքին համապատասխան, կարող է վարչական տույժ նշանակվել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձեւով, վարորդից վերցվում է վարորդական վկայականը մինչեւ գործի վերաբերյալ որոշում կայացնելը, եւ տրվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու որոշում կայացնելու դեպքում վարորդական վկայականը չի վերադարձվում: Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ եւ 129.2-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչեւ գործով կայացված որոշման կատարումը՝ տալով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, որի մասին նշում է կատարվում իրավախախտումների վերաբերյալ արձանագրության մեջ: Ժամանակավոր թույլտվության գործողության ժամկետը երկարաձգվում է մինչեւ գանգատարկման համար սահմանված ժամկետը լրանալը կամ գանգատի առթիվ որոշումն ընդունելը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 310-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «տասնհինգօրյա ժամկետում,» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 140-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում սույն օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ չներկայացվելուց հետո՝ երեսնօրյա ժամկետում,» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության «123.1 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 140,» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 123.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 140-րդ հոդվածի 5-րդ մասով,» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 315-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին տեղեկատվությունը, վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում մուտքագրելուն զուգահեռ, միջոցներ են ձեռնարկվում վարորդական վկայականը եւ նրան կից կտրոնը վերցնելու համար, եթե վարորդը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով:

3. 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա չհանդիսացող գործերով հանված տուգանային միավորները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերականգնվում են:

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ եւ 9-րդ հոդվածները, ինչպես նաեւ 7-րդ հոդվածով Օրենսգրքի 264-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասությունները գործում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

11.02.2021
Երեւան
ՀՕ-27-Ն