ՕՐԵՆՔԸ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետից հանել «, վերահսկում է դրանց իրականացումը» բառերը.
3) 14-րդ կետից հանել «եւ վերահսկումը» բառերը.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ կետերով.
«14.1) սահմանում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
14.2) մշակում, ներդնում եւ վարում է կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրները.
14.3) հաստատում է լիցենզիայի ներդիրի եւ լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձեւերը.»:
Հոդված 3. Օրենքի 37.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37.1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության բնագավառներում վերահսկողությունը
1. Նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության բնագավառներում պետական վերահսկողությունն ապահովում է օրենքով ստեղծված համապատասխան տեսչական մարմինը կանխարգելիչ, վերահսկողական, հետադարձ կապի ապահովման եւ օրենքով սահմանված այլ գործառույթների միջոցով:
2. Կրթության ոլորտի տեսչական մարմինն իրականացնում է ուսումնական հաստատությունների եւ կազմակերպությունների կողմից նախադպրոցական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության, այդ թվում՝ կրթության պետական չափորոշիչների եւ կրթական ծրագրերի պահանջների պահպանման վերահսկողությունը, ինչպես նաեւ խորհրդատվական եւ կանխարգելիչ գործառույթների միջոցով նպաստում է կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպման, դրանց յուրացման ու կրթության որակի բարձրացման գործընթացներին:»:
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ուսումնական հաստատությունների պետական պատվերով ֆինանսավորելու կարգը եւ չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով ուսումնական հաստատության տիպը, կրթական ծրագրերի եւ դրանց կազմակերպման առանձնահատկությունները: Որպես հաշվարկման չափանիշ կարող է ընդունվել մեկ խմբի կամ մեկ սովորողի թիվը:»:
Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «մեկ սովորողի հաշվարկով» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 14.1-14.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
11.02.2021
Երեւան
ՀՕ-31-Ն