ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.01.2021
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.7-րդ հոդվածի 11-րդ մասում`
1) «քանակը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների» բառերով.
2) «(ներառյալ՝ պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերը փոխարինել «(բացառությամբ պահուստային տրանսպորտային միջոցների)» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
11.02.2021
Երեւան
ՀՕ-29-Ն