Armenian      
Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում հաստատում է այն վայրերի ցանկը, որտեղ թույլատրվում է վաճառքի եւ վարձույթի նպատակով կայանել ավտոտրանսպորտային միջոցները.»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին կետով.

«18.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն հանդիսացող տարածքներում հաստատելու այն վայրերի ցանկը, որտեղ կթույլատրվի կայանել վաճառքի եւ վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցները.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-63-Ն