Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.01.2021

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.8-րդ  կետով.
 
«15.8. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով
աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա
գազաբալոնային սարքավորումների տեղադրման եւ (կամ)
գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում՝ տարեկան
բազային
տուրքի                  
100- ապատիկի
չափով»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-50-Ն