ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը «ստուգում» բառից հետո լրացնել «(բացառությամբ հարկային հսկողության շրջանակներում իրականացվող ստուգման)» բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.6-րդ հոդվածով.
«Հոդված 182.6. Հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելը
1. Իր լիազորությունների շրջանակում հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող այլ փաստաթղթով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ հարկային հսկողություն իրականացվող տարածք կամ շինություն նրա մուտք գործելն արգելելը կամ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «եւ 170.13-րդ» բառերը փոխարինել «, 170.13-րդ եւ 182.6-րդ» բառերով.
2) 2-րդ մասը «տեսչության պետերը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
16.02.2021
Երեւան
ՀՕ-69-Ն