Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021
Հիմք ընդունելով Սահմանադրության 119-րդ հոդվածի 3-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածը եւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել:







ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

24.03.2021
Երեւան
ԱԺՈ-001-Ն