Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2021

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասում «տասից տասնհինգ տարի ժամկետով»  բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «ութից տասնհինգ տարի ժամկետով»  բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ   ազատազրկմամբ» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2021
Երեւան
ՀՕ-121-Ն