ՕՐԵՆՔԸ
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.03.2021
Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքում`
1) ամբողջ տեքստից հանել «, օգտակար մոդել», «, օգտակար մոդելի» եւ «կամ օգտակար մոդելի» բառերը.
2) ամբողջ տեքստի «արդյունաբերական նմուշ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «արդյունաբերական դիզայն» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2021
Երեւան
ՀՕ-113-Ն