ՕՐԵՆՔԸ
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.03.2021
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «արդյունաբերական դիզայնի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2021
Երեւան
ՀՕ-114-Ն