Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.2021

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում՝

1) «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընդունված՝ տնտեսավարող սուբյեկտի» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝» բառերով.

2) «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված տնտեսավարող սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից կատարված իրավախախտումների, որոնց դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 171.2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում «հազարապատիկից մինչեւ երեքհազարապատիկի» բառերը փոխարինել «երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի» բառերով.

Հոդված 4. Օրենսգրքի 171.4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը ֆիզիկական անձի համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 171.5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Ֆիզիկական անձի անբարեխիղճ մրցակցության գործողությունը ֆիզիկական անձի համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 171.6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենսգրքի 171.7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կամ աշխատակցի՝ օրենսդրությամբ վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելը ֆիզիկական անձի համար՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:

Հոդված 8. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

2) 1-ին մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

3) 2-րդ մասը «հանձնաժողովի կողմից» բառերից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով.

4) 3-րդ մասը «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «կամ համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 171.9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ֆիզիկական անձի կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելը, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելը ֆիզիկական անձի համար՝

առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:

Հոդված 10. Օրենսգրքի 171.10-րդ հոդվածում «Պետական կամ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «Պետական օժանդակություն տրամադրող» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2021
Երեւան
ՀՕ-94-Ն