ՕՐԵՆՔԸ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության արգելված համակարգման կանխումը կամ բացահայտումը:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում՝ տեղեկությունների, նյութերի եւ փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով սահմանված խնդիրներն» բառերը փոխարինել «իրենց խնդիրները, այդ թվում՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների՝ հակամրցակցային համաձայնությունների, մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահման կամ տնտեսական գործունեության համակարգման կանխումը կամ բացահայտումը,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկությունն անմիջականորեն ձեռք բերելու անհնարինության դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ իրականացնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւ դրանց արդյունքները, այդ թվում՝ տեղեկությունները, նյութերը եւ փաստաթղթերը տրամադրելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:»:
Հոդված 5. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը «այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2021
Երեւան
ՀՕ-96-