ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն օրենքը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտի եւ արգելանք դնելու մասին որոշման կատարման պայմանները եւ կարգը՝ այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերը եւ արգելանք դնելու մասին որոշումները՝ սույն օրենքով եւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «դիմումը» բառից հետո լրացնել «, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից տրված հանձնարարություններ պարունակող որոշումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2021
Երեւան
ՀՕ-99-Ն