Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.03.2021

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59.3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, այլ շահագրգիռ մարմնի կամ անձի պահանջով, եթե դրանք հակասում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2021
Երեւան
ՀՕ-100-Ն