Armenian      
Դատախազության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2021

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 61-րդ հոդվածում`

1) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քրեական հետապնդում հարուցվելու դեպքում դատախազի լիազորությունները կասեցվում են օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Դատախազի լիազորությունները կարող են կասեցվել դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում մինչեւ տվյալ վարույթով վերջնական որոշման ընդունումը: Կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում դատախազների լիազորությունները կասեցվում են գլխավոր դատախազի հրամանով, իսկ լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է:».

2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասը «հարուցում» բառից հետո լրացնել «եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում» բառերով, իսկ «գլխավոր դատախազը» բառերից հետո՝ «կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.04.2021
Երեւան
ՀՕ-129-Ն