ՕՐԵՆՔԸ
«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը ««Հարկային ծառայության մասին»,» բառերից հետո լրացնել ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) հակակոռուպցիոն կոմիտեն:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «Ազգային անվտանգության մարմինները» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «քրեակատարողական ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
2) 2-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով.
3) 3-րդ մասը «ռազմական ոստիկանությունը» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեն» բառերով.
4) 6-րդ մասը «ռազմական ոստիկանության» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
17.04.2021
Երեւան
ՀՕ-148-Ն