Armenian English   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ
Ազգային ժողովի կանոնակարգ*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.3-րդ կետով.

«9.3) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի (այսուհետ՝ Մրցութային խորհուրդ) կազմում անդամ նշանակելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածու.»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20-րդ կետով.

«20) Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խմբակցությունները Մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նշանակում են Մրցութային խորհրդի անդամ՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:»:

Հոդված 3. Օրենքի 139-րդ հոդվածի 3-րդ մասում «հատուկ քննչական ծառայության» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»  օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.04.2021
Երեւան
ՀՕ-157-Ն