Armenian   Russian    
Ընտրական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.03.2021

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»  2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածի 1-ին, 107-րդ հոդվածի 2-րդ, 126-րդ հոդվածի 2-րդ մասերում՝

1) «ազգային անվտանգությունում,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեում,» բառերով.

2) հանել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.04.2021
Երեւան
ՀՕ-158-Ն