Armenian      
Տեղական հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2021

Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի 14-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) Հանրապետության նախագահին:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) վերնագրի «մուծումներ» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հիմնադրամը ձեւավորվում է տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց, կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների նվիրատվություններից:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հիմնադրամին նվիրատվություններ չեն թույլատրվում`

1) տվյալ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեցող անձանցից,

2) օտարերկրյա պետություններից,

3) ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանցից եւ միջազգային կազմակերպություններից,  բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների,

4) պետական եւ համայնքային բյուջեներից եւ (կամ) արտաբյուջետային միջոցներից,

5) պետական եւ համայնքային կազմակերպություններից, պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններից,

6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից,

7) անանուն անձանցից:».

4) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամին նվիրատվություն կատարելու իրավունք չունեցող սուբյեկտների կողմից քարոզչության հիմնադրամին կատարած նվիրատվությունները փոխանցվում են համայնքային բյուջե:».

5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:».

6) 7-րդ մասի «մուծում» բառը փոխարինել «նվիրատվություն» բառով.

7) 8-րդ մասի «մուծում» եւ «կամավոր մուծում» բառերը փոխարինել «նվիրատվություն» բառով.

8) 9-րդ մասի «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով.

9) 12-րդ մասի առաջին նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք եւ այն տեղադրում իր համացանցային կայքում:».

10) 14-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը» բառերով.

11) 15-րդ մասի «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին» բառերով.

12) 16-րդ մասի առաջին նախադասության «մուծումների» բառը փոխարինել «նվիրատվությունների» բառով.

13) 16-րդ մասի առաջին նախադասության «վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն» բառերը փոխարինել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով, ինչպես նաեւ 9-11-րդ եւ 13-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է քարոզչության հիմնադրամներ կատարվող նվիրատվությունների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2021
Երեւան
ՀՕ-211-Ն