Armenian      
Սնանկության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2021
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասը՝

1. «ծագած եւ» բառերից հետո լրացնել «սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ» բառերով:

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Սույն մասով սահմանված՝ պարտապանի եւ պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ՝ պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած վեճը ենթակա է քննության սնանկության դատարանում որպես առանձին քաղաքացիական գործ՝ անկախ պարտապանի սնանկ ճանաչված լինելու հանգամանքից:»:

Հոդված 2. Օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) կարճվում է գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի:»:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) կարճվում է պարտապանի վերաբերյալ գույքային բռնագանձումներով կամ ոչ գույքային բնույթ ունեցող ցանկացած կատարողական վարույթ, որն ազդում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառվող գույքի եւ իրավունքների վրա, բացառությամբ սույն օրենքով սահմանված այլ դեպքերի.»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

02.06.2021
Երեւան
ՀՕ-222-Ն