ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 156.1-ին հոդվածի 1-ին մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «գերեզմանատան օգտագործման սխեմաներ չկազմելը կամ» բառերով, իսկ նույն մասի «սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 156.1-ին հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գերեզման օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման եւ շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:».
2) 3-րդ մասից հանել «անվճար կամ վճարովի հիմունքներով» բառերը.
3) 4-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` եռամսյա ժամկետում, հուղարկավորված անձին գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրում չվերահուղարկավորելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:
Նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո յուրաքանչյուր եռամսյա ժամկետում չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերով,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «152-րդ հոդվածներով,» բառերից հետո լրացնել «156.1-ին հոդվածի 4-րդ եւ 4.1-ին մասերով,» բառերով:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
09.06.2021
Երեւան
ՀՕ-229-Ն