Armenian      
Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.05.2021

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ 160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի «աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող» բառերը հանել, իսկ «օրվա» բառը փոխարինել «օրերի» բառով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում եւ 2-րդ մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը.

2) 10-րդ մասի «Մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով, իսկ «անցնելը» բառը՝ «անցնելու ամիսը» բառերով.

3) 12-րդ եւ 13-րդ մասերի «երկրորդ» բառը փոխարինել «առաջին» բառով:

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում վարձու աշխատողին մայրության նպաստը վճարում է լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետից հանել «աշխատանքային օրվան հաջորդող» բառերը:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի, որը տարածվում է այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության վերջին օրը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրն է կամ դրանից հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

09.06.2021
Երեւան
ՀՕ-242-Ն