Armenian      
Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.06.2021

Հոդված 1. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) հանել «ինքնավար էներգաարտադրող» սահմանումը.

2) «վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ» սահմանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ` էլեկտրական եւ (կամ) ջերմային էներգիայի արտադրության համար կիրառելի ոչ հանածո վերականգնվող աղբյուրներ (հողմային, արեւային, ջրային, երկրաջերմային, կենսազանգվածի, կենսագազի եւ այլն).»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետից հանել «վերականգնող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող» բառերը:

Հոդված 3. Օրենքի հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.06.2021
Երեւան
ՀՕ-260-Ն