Armenian      
Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2021

Հոդված 1.  «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 12-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «մասնակցությունը» բառից հետո լրացնել «եւ իրական շահառուները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Ընկերությունը կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը պարտավոր է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով Ընկերության կամ օտարերկրյա ապահովագրական Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.06.2021
Երեւան
ՀՕ-256-Ն