ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 04.06.2021
Հոդված 1.
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «ենթատեսակների» բառը փոխարինել «տեսակների» բառով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի, 16 տարին լրացած երեխայի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի 2-րդ կետից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերը.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
17.06.2021
Երեւան
ՀՕ-262-Ն