Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2021
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 216.1-ին հոդվածով.

«Հոդված 216.1. Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տեղեկությունները թաքցնելը

1. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը`

պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Իրավաբանական անձի մասնակցի կամ իրական շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձին իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կամ նրա կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի ներկայացրած հարցմանն օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելը՝

պատժվում է տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.06.2021
Երեւան
ՀՕ-250-Ն