ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ գլխի վերնագիրը «մասնակցությունը» բառից հետո լրացնել «եւ իրական շահառուները» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 62.1-ին հոդվածով.
«Հոդված 62.1. Իրական շահառուները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձ հանդիսացող ներդրումային ֆոնդերի, կառավարչի եւ օտարերկրյա կառավարչի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի եւ ներկայացուցչության իրական շահառուների բացահայտման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` ներդրումային ընկերությունների վերաբերյալ համապատասխան դրույթները:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
17.06.2021
Երեւան
ՀՕ-258-Ն