ՕՐԵՆՔԸ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.02.2021
Հոդված 1.
«Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի 4-րդ մասը «նախատեսված ուսուցման» բառերից հետո լրացնել «եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց փորձաշրջանի, որի» բառերը փոխարինել «անձանց փորձաշրջանի եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
18.06.2021
Երեւան
ՀՕ-266-Ն