Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2021
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 18.12*-րդ կետը «պրեկուրսորների» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե լիցենզավորվող գործունեությունը վերաբերում է արտադրական կանեփին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.15-18.17-րդ կետերով.

«18.15. Արտադրական կանեփի՝

- արտադրություն՝ տարեկան

ծաղկագլխի եւ կանաչ զանգվածի մինչեւ մեկ տոննա քվոտայի համար՝
բազային տուրքի 1000-ապատիկի չափով
կաննաբիդիոլի յուղի մինչեւ 100 լիտր քվոտայի համար՝
բազային տուրքի 10000-ապատիկի չափով
ծաղկագլխի եւ կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար՝
յուրաքանչյուր տոննայի համար՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով
կաննաբիդիոլի յուղի 100 լիտր գերազանցող քվոտայի համար՝
յուրաքանչյուր 10 լիտրի համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով

- ներմուծում, արտահանում կամ մեծածախ առեւտուր՝

ծաղկագլխի եւ կանաչ զանգվածի մինչեւ մեկ տոննա քվոտայի համար՝
բազային տուրքի 5000-ապատիկի չափով
կաննաբիդիոլի յուղի մինչեւ 100 լիտր քվոտայի համար՝
բազային տուրքի 10000-ապատիկի չափով
ծաղկագլխի եւ կանաչ զանգվածի մեկ տոննան գերազանցող քվոտայի համար՝
բազային տուրքի 30000-ապատիկի չափով
կաննաբիդիոլի յուղի 100 լիտրը գերազանցող քվոտայի համար՝
բազային տուրքի 60000-ապատիկի չափով
յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար՝
բազային տուրքի 100-ապատիկի չափով
յուրաքանչյուր գրամ սերմի համար՝
բազային տուրքի 5000-ապատիկի չափով

18.16. Արտադրական կանեփի՝

- արտահանման, ներմուծման թույլտվություն տալու համար՝

ծաղկագլխի եւ կանաչ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով
կաննաբիդիոլի յուղի յուրաքանչյուր լիտրի համար՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով
յուրաքանչյուր կանեփի բույսի կամ 350-500 հատ կտրոնների համար՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով
յուրաքանչյուր գրամ սերմի համար՝ բազային տուրքի 5000-ապատիկի չափով

18.17. 18.15-րդ կետում նշված լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման կամ լիցենզիայի վերաձեւակերպման համար գանձվում է նույն չափով պետական տուրք, որը նախատեսված է տվյալ լիցենզիաների համար:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետում «18.14-րդ» բառը փոխարինել «18.17-րդ» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.06.2021
Երեւան
ՀՕ-279-Ն